Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել, հայտնել է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Մուղնիի հատվածում, բախվել են երկու Mercedes ու մեկ Mitsubishi մակնիշի մեքենաներ:
Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:






































