Դավթաշենում հնչած կրակոցների հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ միջադեպի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00։35-ի սահմաններում։ Նշվում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կայքի տվյալներով՝ իրավապահները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հետ կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։






































