Մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում խեղդված 2 տարեկան Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը, հայտնել է Panorama.am-ը։
Նշվում է, որ լրատվամիջոցն օրեր առաջ էր զրուցել տղամարդու հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ։ Նա միայն նշել էր, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։
Մարմարիկ գյուղում մայիսի 4-ին կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվել էր 20 օր անց Մարմարիկ գետում։






































