Արմավիրի մարզի Արաքս գյուղում հնչած կրակոցների հետ կապված ահազանգ ունենք, կա ձերբակալված, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժարանում։
Այսօր ավելի վաղ լրագրող Լիա Սարգսյանը հայտնել էր, որ գյուղում հնչած կրակոցների հետևանքով վիրավոր կա, ով հիվանդանոցում մահացել է։ Նա հավելել է, որ հիվանդանոցում մահացածը 39-ամյա Մասիս Ասատրյանն է։





































