Երևանի Զեյթունցյան փողոցի 65-ամյա բնակիչը սեպտեմբերի 11-ին պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Պարզվել է, որ տուժողի՝ 43-ամյա տղամարդու վիճակը ծանր է: Կատարվում է նախաքննություն։






































