Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, սեպտեմբերի 18-ին Ուջան գյուղի 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ն քարեր է թափել ու արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում աշխատանքներ կատարել, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ճանապարհը դեռևս կառուցվող և չշահագործվող է։ Քաղաքացին քարեր է թափել ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում։
Պարեկներն ու համայնքային ոստիկանները բնակչի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կա՛մ ինքը հեռացնի քարերը, կա՛մ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն։






































