ՀՀ Տավուշի մարզի մի շարք համայնքներում 2-3 բալ ուժգնությամբ զգացել են օգոստոսի 27-ին Ռուսաստանի Դաշնություն Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մախաչկալայից 75 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը 10 կմ խորությամբ է՝ 5,5 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ, հավելել են ՀՀ ՆԳՆ-ից։






































