Թիվ 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորին, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հայտնելով դեպքի մանրամասները։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն։
Վերջինս հայտնել է, որ վնասվածքն ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:
Նշվում է, որ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել, հայտնել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։ Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ է...




































