ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետն ուղևորվում էր Տաշիր։
Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ճանապարհը շարունակում են ավտոմեքենայով։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը։
Գյումրիում վեճն ավարտվել է կրակոցներով, կան վիրավորներ․ ԶԼՄ
Գյումրիում հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանություն է տեղի ունեցել...