Երևանում հունիսի 21-ին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի մասնակից վարորդներից մեկը ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։
Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյունը։
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2024թ. առաջնության էլիտ ռաունդին, ընդգրկված է E խմբում, որտեղ մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան:






































