Կոտայքի մարզում Հրազդան-Բջնի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման հետևանքների վերացումից հետո, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, ահազանգ է ստացվել ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել էին, որ իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա տեղի էր ունեցել երկու քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը միակողմանի փակվել էր։
Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը սահմանազատել էր տարածքը և ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկության (ՃՇՇ) աշխատակիցների հետ համատեղ իրականացրել քարաբեկորների հեռացման աշխատանքներ։ Գերատեսչության տվյալներով՝ ներկա պահին ճանապարհը լիովին մաքրված է և բաց երթևեկության համար։
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի...






































