Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 1:1 է խաղացել ռումինական «Կլուժ»-ի հետ։
Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի կազմում հաշիվը բացել է Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան։ Երկրորդ կեսի մեկնարկին`47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ է դարձել Սֆաիթը:
Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում «Նոան» ևս ոչ-ոքի՝ 1։1 է խաղացել մոլդովական «Զիմբրու»-ի հետ։ Խաղը կայացել է Մոլդովայի Քիշնև քաղաքի «Զիմբրու» մարզադաշտում։ Հանդիպման առաջին գոլը խփել է մրցակցի ֆուտբոլիստ Բիտկան, իսկ երևանյան թիմի կազմում գոլով պատասխանել է Կոստակեն։
Հայկական մեկ այլ թիմ՝«Փյունիկն» արտագնա խաղում 0։1 հաշվով զիջել է հունգարական «Դեբրեցեն»-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 30-ին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը հաղթել էր մալթական «Մարսաշլոկ»-ին, «Ալաշկերտ»-ը՝ հաղթել է Ղազախստանի «Ելիմայ»-ին։






































