Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտում C-130 Hercules ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, զոհվածների թիվը հասնում է 66-ի, հայտնում է Caracol-ը։
Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, 128 զինծառայող կար, որոնցից 77-ը հոսպիտալացվել է։
Նշվում է, որ զոհվածներից 58-ն Ազգային բանակի զինծառայողներ են, 6-ը՝ Կոլումբիայի օդատիեզերական ուժերի, ևս 2-ը՝ Ազգային ոստիկանության աշխատակիցներ։
Կոլումբիայի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Կառլոս Ֆերնանդո Սիլվա Ռուեդան հաստատել է, որ ինքնաթիռը տեղափոխում էր ռազմական անձնակազմ։ Նրա խոսքով՝ Պուերտո-Լեգիսամոյում տեղակայված ազգային ռազմածովային բազայի շնորհիվ ստորաբաժանումները կարողացել են արագ հասնել վթարի վայր և սկսել որոնողափրկարարական աշխատանքները։




































