ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը զրկվել է վարորդական իրավունքից ավտոմեքենան անսթափ վարելու պատճառով, գրել է Shamshyan.com-ը։
ՆԳՆ-ն Armenia Today-ին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ մարդկանց անձնական տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են պաշտոնյայի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան, սակայն նա կայանելուց հետո փորձել է դիմել փախուստի։
Պարեկները նրան ենթարկել են վարչական պատասխանատվության․ պարզելով, որ սթափ չէ, զրկել են վարելու իրավունքից։






































