ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի և հարակից փոփոխությունների փաթեթին, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Գործադիրն օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և այն ներկայացրել է Ազգային ժողով։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարին հաստատել էր երկրում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։ Նոյեմբերի 8-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ առողջության ապահովագրության համակարգին 2026 թվականից կմիանան 200 000 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։
Կարդացեք նաև՝



































