Սեպտեմբերի 1-ից մեկնարկում է 2025-2026 ուսումնական տարին: Ծնողները, աշակերտները վերջին պատրաստություններն են տեսնում սեպտեմբերի 1-ին ընդառաջ, գնումներ կատարում:
Armenia Today-ի նկարահանող խումբը Հայաստանի բնակիչներից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս են գնահատում այս տարի դպրոցական պարագաների գները, արդյոք դրանք իրենց համար թույլատրելի գնային շեմո՞ւմ են համարում, զգո՞ւմ են տարբերություն նախորդ տարվա համեմատ։
Ծնողները նշել են, որ դպրոցական գնումների համար մոտավորապես 50-200 հազար դրամ են ծախսում, մի քանիսն ընդգծել է, որ հիմնականում օնլայն գնումներ են կատարում, ինչն ավելի մատչելի է։
«Մոտ 50-60 հազար դրամ ենք ծախսում, նայած, թե ինչ է ցանկանում երեխան։ Միանշանակ, ավելի ծախսատար են գնումները, որովհետև երեխաները ձգտում են լավին, մոդային։ Հիմա դպրոցում երեխաներն ավելի շատ ոչ թե կրթությանը, այլ հագուստին են ուշադրություն դարձնում»,- ընդգծել է ծնողներից մեկը։
Մյուս ծնողն էլ նշել է, որ 3 երեխայի համար շուրջ 150 հազար դրամ է ծախսել, 1-2 ամսվա գրենական պիտույքների համար՝ 22 հազար դրամ։ Նա հավելել է, որ նախընտրում են տեղական արտադրանքը։
Մի ծնող էլ ընդգծել է, որ հիմնական պարագաներն արտերկրից օնլայն տարբերակով է պատվիրում, և շատ քիչ ապրանք է այստղից գնում։
«Միշտ պատվիրում եմ, մի քանի բան կա միայն, որ այստեղից պետք է վերցնեմ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

























