• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 02:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը ՀՀ-ի հաշվին իր կենսական խնդիրները լուծելու հնարավորություններ է փնտրում․ Աբրահամյան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց,
01 Մարտ 2025 20:08
ShareShareShare
telegram

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները, պաշտպանական համակարգի փոփոխությունները և ՀՀ անվտանգության ապահովման հիմնական տեսլականը։

Աբրահամյանի խոսքով՝ մինչ հայկական կողմը կարծում է, որ անվերջ զիջողականությունը կանխելու է հնարավոր պատերազմն Ադրբեջանի հետ, Բաքուն, օգտագործելով Հայաստանի այսօրվա վիճակը և իշխանությունների սխալ դիրքավորումը, իր առջև Հայաստանի հետ բանակցություններում առավելագույնն ստանալու նպատակ է դրել։

Աբրահամյանը, գնահատելով Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխումը, ընդգծել է, որ տպավորություն է ստեղծվում, թե սպառազինությունների զարգացման, կիրառելիության և պատերազմների մեթոդների տեսանկյունից լուրջ վերլուծություն չկա։

«Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արցախում և Հայաստանի ուղղությամբ, ռազմական գործողությունները վերլուծելու դեպքում ակնհայտ է, որ պատերազմների վարման մեթոդներն աստիճանաբար փոխվում են։ Հարց է առաջանում, թե ո՞ր զինատեսակներն են գերակա և որո՞նք են խնդիր լուծում։ Հաղթում են նրանք, ովքեր անօդաչու սարքերի առավելություն ունեն, առաջին պլան է եկել նաև գերճշգրիտ հրթիռների կիրառումը»,- ասել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ այս փոփոխությունները հաշվի առնելով՝ ՀՀ ԶՈւ-ի և, առհասարակ, անվտանգության տեսլականը պետք է կառուցվի նորույթների հիման վրա։ Անվտանգության զարգացումն ապահովելու համար, ըստ նրա, պետք է հաշվի առնել այն դինամիկան, որը կա սպառազինությունների զարգացման, պատերազմների վարման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որի բանակի հզորացան հարցում Թուրքիան բավականին մեծ ներդրում ունի, ակնհայտորեն հետևում է այդ դինամիկային։

Ըստ Աբրահամյանի՝ սպառազինություն ձեռք բերելու մոտեցման հիմքում պետք է պարզ պարամետր լինեն, մասնավորապես, որ զինատեսակն ինչ խնդիր լուծելու, ինչ նպատակով է ձեռք բերվում։ Պետք է կազմել առաջնահերթություններ, որոնց թվում պետք է գնահատել նաև հնարավոր պոտենցիալ թշնամու զինված ուժերի և նրա պոտենցիալը։

Նրա խոսքով՝ իշխանություններն զբաղվում են պոպուլիզմով և չեն պատկերացնում, թե ինչ վտանգ կարող է սպառնալ Հայաստանի Հանրապետությանը և այդ վտանգի պարագայում ինչպե՞ս կարելի է կազմակերպել երկրի պաշտպանությունը։

«Իմ տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունն այս պահին մի խնդիր ունի՝ ցույց տալ, թե որևէ բանից հետ չեն մնում և պատրաստ են պատերազմի։ Բայց դրա էֆեկտիվությունը կամ ԶՈւ մարտունակության վիճակը տարբեր հարթությունների հարցեր են, և որևէ առնչություն չունեն այն պոպուլիզմի և հնչող հռետորականության հետ, որն ունի Հայաստանի կառավարությունը կամ դրա ղեկավարը»,- ասել է Աբրահամյանը։

Անդրադարնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու իշխանությունների մտադրությանը՝ Աբրահամյանն ընդգծել է, որ դա արվում է ոչ թե  քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը մեծացնելու համար, այլ իրականացվում է Բաքվի պահանջով։

«Օրեր առաջ Արդարադատության նախարարը (Սրբուհի Գալյան-խմբ․) մի տխրահռչակ հայտարարություն հնչեցրեց՝ ասելով, որ իշխանությունը դեռևս 2018-ից անմիջապես հետո ուզում էր Սահմանադրություն փոխել։ Այսպիսով՝ նա փորձում է հիմնավորել, թե այս մտադրությունը ոչ թե Ադրբեջանի պահանջն է, այլ բխում է Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից։ Դուք պատկերացնո՞ւմ եք թե այս հայտարարությունն ինչ է ասում մեր պետության, պետական կառավարման համակարգի կամ իշխող ուժի մասին։ Այսինքն՝ կա մի իշխանություն, որը 7 տարի է՝ իշխանության է ու, փաստորեն, իր պաշտոնավարման առաջին օրից փորձել է Սահմանադրություն փոփոխել, որը ոչ միայն չի իրականացրել, այլև տեքստ չկա, որը հանրային քննարկումների դաշտում կլիներ։ Այսինքն, եթե նույնիսկ սա է հիմնավորումը, ապա նշանակում է, որ այս պետական ապարատն իր կառավարման համակարգով ո՛չ ներքին, ո՛չ էլ առավել ևս արտաքին խնդիր լուծելու հնարավորություն և ունակություն չունի»,- նշել է նա։

Ըստ Աբրահամյանի՝ ընդդիմադիր դաշտում պառակտում, որպես այդպիսին, չկա։ Նա ընդգծել է, որ չնայած որոշ գործընթացների վերաբերյալ տարբեր տեսակետներին՝ ընդդիմադիր դաշտում ներկայիս իշխանության դեմ պայքարի անհրաժեշտության շուրջ կա համագործակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: էքսկլյուզիվՀայաստանՍահմանադրությունսպառազինությունՏիգրան Աբրահամյան

Հարակից հրապարակումներ

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

10 Հուլիս 2026 09:00

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի փողոցներից ու գետնանցումներից հեռացնել գրաֆիտիներն ու որմնանկարները։ Այս գործընթացի շրջանակում մաքրվում են նաև Արցախյան պատերազմներում...

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

08 Հուլիս 2026 22:55

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70...

Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի...

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

27 Հունիս 2026 22:55

Լրագրող, մեկնաբան Սերոբ Օհանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, դրա ձևաչափին և...

«Անիմաստ որոշում» և «կիմանան պատմությունը»․ քաղաքացիները՝ Պապ թագավոր փողոցի մասին

«Անիմաստ որոշում» և «կիմանան պատմությունը»․ քաղաքացիները՝ Պապ թագավոր փողոցի մասին

27 Հունիս 2026 18:30

Երևանի Արսեն Ամիրյանի փողոցն այսուհետ կկոչվի Պապ Թագավորի անունով։ Անվանափոխության որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում։ Նախագծի հեղինակները...

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30

Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ