• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 02:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Կարևորը որակն է և վերաբերմունքը». արցախցի Ալվինա Գաբրիելյանի «Մի կտոր երջանկությունը» Երևանում

Արցախ, Էքսկլյուզիվ, Հասարակություն, Տնտեսություն,
02 Դեկտեմբեր 2024 11:35
ShareShareShare
telegram

Արցախից տեղահանված Ալվինա Գաբրիելյանը 2024 թվականի օգոստոսին Երևանում բացեց «Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութը։ Նույնանուն ապրանքանիշի ներքո նա տորթեր, խմորեղեն է պատրաստում, իսկ բելգիական բարձրորակ շոկոլադից պատրաստում է ձեռագործ շոկոլադ՝ ինչպիսիք Բրյուսելի և Թուրինի լավագույն հրուշակեղենի արտադրամասերում են։

Ալվինան ավելի քան 30 տարվա բիզնես գործունեության փորձ ունի։ Ստեփանակերտում է թողել եկամտաբեր բիզնեսը, նույն բրենդի տակ գործող սրճարան-հրուշակարանը։ Հայաստան ժամանելուն պես անցել է վերապատրաստման դասընթացներ և յուրացրել ձեռագործ շոկոլադների պատրաստման տեխնիկան ու բաղադրատոմսերը: Սկզբում նա կոնֆետ էր վաճառում առցանց և Երևանում մասնակցում էր արցախյան արտադրողների ցուցահանդեսներին, որտեղ էլ ծանոթացանք նրա հետ։ Այնուհետև Գաբրիելյանը շահել է «Իմ քայլը» հիմնադրամի 1 մլն դրամ դրամաշնորհը և այդ գումարին ավելացնելով վարկ՝ Երևանի Նոր Նորքի զանգվածում հացաբուլկեղենի փուռ-խանութ բացել։

Ալվինայի հետ առաջին անգամ հանդիպեցինք 2024 թվականի ձմռանը, և նա մեզ պատմեց իր վերաբնակեցման պատմությունը։ Հետո, երբ նրան հաջողվեց գտնել ավելի ընդարձակ բնակարան, նա մեզ հրավիրեց միասին շոկոլադ պատրաստելու։ Armenia Today-ի նկարահանող խումբը նաև ներկա է գտնվել «Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութի բացմանը և հավաքել Ալվինայի պատմությունը պայքարի, կամքի ուժի մասին, որոնք օգնել են Արցախում ամեն ինչ թողած մեր հերոսուհուն նորից հավատալ և կերտել իր ապագան Հայաստանում:

Ինչպե՞ս առաջացավ «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշն ստեղծելու գաղափարը

Ալվինայի մոտ «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշի ներքո հրուշակեղենի խանութ ստեղծելու գաղափարը ծագել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ունենալով մանրածախ առևտրի ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ՝ 2022 թվականին Ստեփանակերտում հիմնել է սրճարան-հրուշակարան։ Կառուցվածքն ու բրենդի անվանումն Ալվինան մտածել է մեկ գիշերվա ընթացքում, իսկ գաղափարն իրականություն դարձնելու համար նրանից մեկ ամիս է պահանջվել։

«Հրուշակեղենի խանութ բացելու գաղափարն ինձ մոտ առաջացավ 2022 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը։ Սկսեցի անունից: Առավոտյան, երբ ընտանիքիս անդամներն արթնացան, ես նրանց ասացի այդ մասին, և բոլորը զարմացան, հատկապես նրանց զարմացրեց անունը՝ «Մի կտոր երջանկություն»։ Բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Հարսս հաշվապահություն էր անում, տղաս ու ամուսինս ինձ հնարավորինս օգնում էին»,- պատմում է նա։ 

«Մի կտոր երջանկություն» հրուշակեղեն-սրճարանը գտնվում էր այն տանը, որտեղ ապրում էր նրա մեծ ընտանիքը՝ դպրոցի դիմաց։ Կարճ ժամանակում դարձել էր սիրված վայր դպրոցականների համար։

«Ապրում էի Ստեփանակերտում՝ բնակարանի 4-րդ հարկում։ Առաջին հարկում գտնվում էր իմ հրուշակեղենի արտադրամասը, որին կից՝ սրճարան և խանութ։ Վերջին երկու շաբաթները, նախքան բռնի տեղահանումը, մենք շարունակում էինք հաց թխել»,- պատմում է Ալվինան։ 

Նրա խոսքով՝ բիզնեսով զբաղվում է 20 տարեկանից․ սկսել է հագուստի առևտրով, զուգահեռ՝ զբաղվել է հողագործությամբ, ինչպես նաև վարկային կազմակերպությունում վարկային գործակալ է աշխատել:

«Բոլորը միասին»,- համեստորեն ժպտում է Ալվինան, որը մինչ մեր ժամանելը հասցրել էր պատրաստել ընկույզով և չրերով շոկոլադե կոնֆետների առաջին խմբաքանակը:

Ալվինայի ընտանիքը պատերազմից հետո վարկ է վերցրել և գնել ընկույզի այգի ունեցող հողամաս։

«2020 թվականի պատերազմից հետո, երբ հողն օկուպացրել են թուրքերը, ստիպված էինք կրկին 11 միլիոն դրամով գնել հողամաս ՝ 3 հեկտար։ Մշակեցինք այս հողը և տնկեցինք ընկույզի այգի։ Կցանկանայի այստեղ էլ զբաղվել դրանով, բայց հողը շատ թանկ է, և չկա աջակցություն, օգնություն կառավարությունից։ Գոնե մեզ մի քիչ ժամանակ տվեցին, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, եկամուտներ ստանալ և վարձավճարներ ու հարկեր վճարել»,- պատմում է Ալվինան։

Սկսել արհեստագործական շոկոլադից՝ «Մի կտոր երջանկությունը» Հայաստանում վերաբացելու համար

Բռնի տեղահանումից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերին, Ալվինան օգտվել է արցախցիների համար ձեռագործ շոկոլադներ ստեղծելու ուսուցման առաջարկից։

«Ինձ դա սովորեցրել է մի աղջիկ։ Իմանալով, որ Արցախից ենք, նա հրաժարվել է գումար վերցնել ուսման համար»,- պատմում է Գաբրիելյանը։

2023 թվականի դեկտեմբերից նա իր արտադրանքով սկսել է մասնակցել արցախյան արտադրողների «Ոսկե ձեռքեր» ցուցահանդեսներին և այլ միջոցառումների, որտեղ իր արտադրանքը ներկայացրել է «Մի կտոր երջանկություն» ապրանքանիշի ներքո։ Նման ցուցահանդեսներից մեկի ժամանակ էլ ծանոթացանք Ալվինայի հետ։

«Հիմա առցանց պատվերներ ունեմ։ Instagram-ում ունեմ էջ, որը կոչվում է «Մի կտոր երջանկություն Արցախից»։ Նույն էջը կա նաև Facebook-ում։ Մասնակցել եմ «Ոսկե ձեռքեր» փառատոնին։ Ինձ այնտեղից էլ են ճանաչում և պատվերներ են կատարում»,- պատմում է Ալվինան։

Ալվինան ասում է, որ դժվարությունների հետ մեկտեղ ճակատագիրն իրեն հրաշալի մարդկանց է պարգևում։ Իրանահայերի շնորհիվ այս տարվա գարնանը նրան հաջողվել է հարմար գնով և լուսավոր խոհանոցով ընդարձակ բնակարան գտնել և սկսել շոկոլադ պատրաստել: Ստանալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի 1 մլն դրամ դրամաշնորհը՝ Գաբրիելյանը որոշել է ռիսկի դիմել և բացել սեփական հրուշակեղենի խանութը՝ դրամաշնորհի գումարին ավելացնելով այն գումարը, որը հաջողվել է ստանալ՝ գրավ դնելով ոսկյա զարդերը։

Ալվինայի խոսքով՝ Հայաստանում նոր բիզնես հիմնելը հեշտ գործ չէ։ Բարձր վարձավճարն ու հարկերը, թանկարժեք հումքն ու մրցակցային միջավայրը միայն մի քանիսն են այն խնդիրներից, որոնց բախվում է Երևանում սկսնակ գործարարը: Բիզնեսը շարունակելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նախնական կապիտալ, որն անհրաժեշտ է բիզնեսը վերագրանցելու, տարածքներ վարձակալելու, մասնագիտացված թանկարժեք սարքավորումներ գնելու, աշխատակիցներ վարձելու, նրանց աշխատավարձերը հարկերի հետ վճարելու, ինչպես նաև շուկայում իրենց տեղը գտնելու փորձերի համար:

Ալվինան պատմում է, որ իրի պատրաստման համար անհրաժեշտ հումքի 1 կգ-ի գինը կազմում է 40 դոլար (15,5 հազար դրամ): Նրա խոսքով՝ բիզնեսը պետք է կառուցվի այնպես, որ այն շահույթ բերի, և դրա համար անհրաժեշտ են արտոնություններ և պետական աջակցություն:

«Մեզ մի քիչ ժամանակ է պետք ոտքի կանգնելու համար։ Մրցունակ լինելու համար պետք է առաջարկել լավագույն արտադրանքը, ուստի անհրաժեշտ է համապատասխան հումք»,- ասում է Ալվինան։ 

Օգոստոսի վերջին Ալվինան հրուշակարան է բացել Երևանի Նոր Նորք թաղամասում (Նոր Նորք, 5-րդ զանգված, Մառի փողոց,6): Ապագա հրուշակեղենի խանութի համար տեղ գտնելու հարցում նույնպես օգնել է ինտուիցիան, որն Ալվինային տարել է արցախցի վարձակալի մոտ։ Մի օր տուն գնալիս Ալվինան նկատել է մի փոքրիկ սենյակ և իմացել, որ սեփականատերը պատրաստ է այն վարձակալության տալ։ Հանդիպումից հետո սեփականատերը համաձայնել է տարածքը նրան հանձնել մատչելի գնով։

Ալվինան վստահ է, որ արտադրանքի բարձր չափանիշները և հաճախորդների նկատմամբ վերաբերմունքը շարժիչ գործոն են հրուշակեղենի բիզնեսում: Շոկոլադից բացի շահույթ ստանալու համար նա նաև թարմ խմորեղեն է վաճառում, պատվերով տորթեր է պատրաստում։

«Ինձ համար շատ կարևոր է արտադրանքի որակը և վերաբերմունքը գնորդի նկատմամբ։ Ես միշտ տալիս եմ իմ արտադրանքը համտեսեն և ասում եմ՝ եթե դուր է գալիս, վերցրեք, իսկ եթե դուր չի եկել, չարժե գնել»,- ասում է նա։

Այժմ Ալվինան ակտիվորեն աշխատում է իր ապրանքանիշի առաջխաղացման վրա, համագործակցում է բլոգերների հետ, գնում է ցուցահանդեսների և վերապատրաստման դասընթացների:

«Պետք է փորձել, պետք է ռիսկի դիմել, չէ որ եթե ռիսկի չդիմես, հետո կփոշմանես»,- ասում է նա՝ մեզ հրավիրելով Արցախյան հյուրընկալ սեղանի մոտ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել

«Սեկրետ չկա, պետք է սիրես գործդ». ինչպես է արցախցի Դոնարա Գասպարյանն սկսել ժենգյալով հաց թխել Հայաստանում

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

*Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։

 

telegram
Tags: Ալվինա ԳաբրիելյանԱրցախԵրևանհացաբուլկեղենՀրուշակեղենՄի կտոր երջանկություն

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ