• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 11:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջությունն առանց «Կովերի պարտեզի» վտանգի տակ է հայտնվելու․ փաստաբան

Աշխարհում, Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Սփյուռք,
11 Հունիս 2024 20:24
ShareShareShare
Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջությունն առանց «Կովերի պարտեզի» վտանգի տակ է հայտնվելու․ փաստաբան
telegram

Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջությունն առանց «Կովերի պարտեզի» վտանգի տակ է հայտնվելու, Armenia Today-ին հայտնել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի հարցի շուրջ ընթացող դատում հայ համայնքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի ղեկավար Գառնիկ Քերքոնյանը։ Նա նշել է, որ հայկական կողմի շահերը պաշտպանում է 9 փաստաբանից բաղկացած միջազգային փաստաբանական խումբ, որոնցից 3-ը Երուսաղեմից  են, 6-ը՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։

Քերքոնյանը պարզաբանել է Հայկական թաղամասի այս հատվածի շուրջ առաջացած վեճը և պատմել իսրայելական «Xana Capital» ընկերության ու հայ գաղութի միջև ընթացող դատական գործընթացի, ինչպես նաև հարցի վերաբերյալ Իսրայելի իշխանությունների դիրքորոշման մասին։

- 2023 թվականի հունիսին հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը 99 տարով վարձակալության է տրվել «Xana Capital»-ին։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Եթե պատրիարքարանը չեղարկել է գործարքը, ինչո՞ւ է վեճը շարունակվում։

- Չեղարկելու նամակը պատրիարքարանն ուղարկել է, բայց իսրայելական ընկերությունը չի համաձայնել, այդ պատճառով ընթանում է դատական գործ։ Իրենք պնդում են, որ իրավունք ունեն վարձելու այդ հողամասը։ Հիմա՝ այս պահին, ունենք ոչ թե մեկ, այլ երկու դատական գործ։ Դատական գործերից մեկը պատրիարքարանի կողմից է՝ «Xana Capital» ընկերության դեմ և մյուսը՝ հայ գաղութի դատական գործն՝ ընդդեմ այդ պայմանագրի։ Այդ երկու դատական գործերը միաժամանակ առաջ են ընթանում իսրայելական դատարաններում։

- Տարածքն ի՞նչ դեր ունի հայկական համայնքի կյանքում և այդ կոնֆլիկտն ինչպե՞ս է ազդում համայնքի կյանքի վրա։

- Հին Երուսաղեմի հայկական մասում 1948թ․ մենք ունեինք 16-18 հազար հայ բնակչություն։ 70-80 տարվա ընթացքում հայերի թիվը շատ է նվազել, հիմա ունենք 1000-1500 բնակչով հայ գաղութ, փաստացի՝ կորցրել ենք գաղութի հայ բնակչության 90 տոկոսը։ «Կովերի պարտեզի» տարածքը մարդիկ հիմա գիտեն իբրև ավտոմեքենաների համար կայանատեղի, բայց այն պատմական կարևորություն ունի։ Ցեղասպանությունից հետո Երուսաղեմ հասած որբերն այնտեղ էին ապրում՝ վրանների մեջ։ Բայց մեր օրերում այն ունի այլ կարևորություն։

Հին քաղաքում ավտոմեքենա կայանելու տեղ ընդհանրապես չկա և այդ տարածքը միակ տեղն է, որտեղ կարող են հայկական եկեղեցի, դպրոցներ, հայկական ժառանգության օջախներ՝ թանգարաններ, գերեզմաններ, առևտրի խանութներ այցելողները կանգնեցնել իրենց ավտոմեքենաները։ Հատկապես նրանք, ովքեր հայկական թաղամասում չեն բնակվում։ Զատկին և այլ տոներին հայերը մարդկանց հրավիրում էին այստեղ կազմակերպել իրենց հավաքույթները, ճաշկերույթները։ Հայոց կյանքի համար հայկական թաղամասի ամբողջությունն առանց այս կալվածքի վտանգի տակ է հայտնվելու։

- Իսկ ինչո՞ւ «Կովերի պարտեզ», ո՞րն է անվան ծագումնաբանությունը։

- Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր հայերին էր պատկանում, պահ կար, որ այդ տարածքում կենդանիներ էին պահում և հնարավոր է՝ այդտեղից է անվանումը։ Հիմա ասում են «Կովերի պարտեզ», բայց շատերը գիտեն որպես «Հայկական պարտեզ», «Հայոց պարտեզ»։ Այն միշտ կարևոր դեր է խաղացել պատմության ընթացքում՝ Օսմանյան կայսրության, Ցեղասպանության, անգլիական տիրապետության ժամանակներից մինչև այսօր։ Հրեաների թաղամասի համար, որն ուղղակի կապված է Հայկական թաղամասին, այս կալվածքը ևս կարևոր է՝ որպես ավտոմեքենաների կայանման տեղ Իսրայելին պատկանող Արևմտյան Երուսաղեմ այցելելու համար։ Հին Երուսաղեմի վերջին կալվածքն է, որը չի վերափոխվել։

- Ձեր կարծիքով ինչքա՞ն է տևելու դատական գործընթացը, ի՞նչ ակնկալիք ունի հայ համայնքը։ Արդյոք արդարադատության հույս կա՞։

-Ես, իմ իրավաբանական ընկերությունը և մեզ հետ համագործակցողները հայկական գաղութի փաստաբաններն են, ոչ թե պատրիարքարանի։ Մեր դատական հայցը, որը կնքված պայմանագրի դեմ է, ունի հիմնավոր փաստարկներ։ Առաջինն այն է, որ այս պայմանագիրը նույնիսկ պատրիարքարանի կանոնագրի օրենքներով չի ստորագրվել։ Դա ակնհայտ է, որովհետև Սուրբ Հակոբյանց միաբանության 31 վարդապետից 17-ն ստորագրել է նամակ՝ ասելով, որ այս պայմանագրի օգտին որևէ քվե չեն տվել։ Առաջին փաստարկը գաղութի կողմից այն է, որ այս պայմանագիրը չի ստորագրվել եկեղեցու կամ պատրիարքարանի կանոնագրի օրենքների և կանոնների համաձայն։

Երկրորդ փաստարկն այն է, որ, ըստ մեր հետազոտության, ակնհայտ դարձավ, որ 1580-ական թվականներին այս հողամասը դրված էր որպես հիմնադրամի Trust և վակըֆով (հաստատություններին իբրև հավիտյան անօտարելի, ապահարկ սեփականություն նվիրած հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր ստացվածքներ) բուն տերերը ոչ թե պատրիարքարանն է, այլ հայ գաղութը։ Հայ գաղութն ունի իրավունքներ այդ հողի նկատմամբ։ Այդ երկու հիմնական սյուների վրա է կառուցված գաղութի դատական գործը։

- Եր՞բ սկսվել դատական պրոցեսը և ըստ Ձեզ ինչքա՞ն կտևի։

- Դատական գործերի հայցերը մի քանի ամիս արդեն ներկայացված են, ընդունվել են իսրայելական դատարաններում և սպասում ենք «Xana Capital» ընկերության և պատրիարքարանի պատասխաններին։ Այդ պատասխանները մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ կլինեն։ Բայց դատական գործընթացը հնարավոր է երկար տևի։ Դա կարևոր է նշել։ Այդ դատական գործերն ընդհանրապես կարող են շարունակվել ամիսներ կամ տարիներ։

- Ինչպիսի՞ն է Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը հարցի նկատմամբ։

- Պաշտոնական ձևով որևէ տեսակետ չկա, բայց լուրերով տարածվեց, որ Իսրայելի ոստիկանությունն օգնել էր հայկական տարածքի վրա հարձակվողներին։ Վերջին  երկու հարձակումները Երուսաղեմի ոստիկանության աջակցությամբ տեղի ունեցան, որը մեզ շատ է մտահոգում։ Դատական գործի ընթացքում մինչ այժմ իսրայելական դատարանի կեցվածքն օրենքին հետևելն էր և մինչև հիմա ունեցել ենք բավական հաջողություն։ Հուսով ենք, որ օրինական ձևով կշարունակենք, և մեր հայցը կհաջողվի։

- Իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ իսրայելա-պաղեստինյան պատերազմը։

- Այդ շրջանը և, հատկապես, Երուսաղեմը բավական ճնշման տակ են։ Գազայի և Իսրայելի կառավարության միջև պատերազմն այդ ճնշումը կարծես ավելի է բարձրացրել, մարդկանց էմոցիաները շատացել են, ինչպես ակնհայտ դարձավ վերջին հարձակումների դեպքում։ Իսրայելցի վերաբնակիչների շարժումները հետաքրքրված են այս հողով։ «Կովերի պարտեզը» հսկող հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակվողներն այս վերաբնակիչների շարժումների անդամներն են։

Վստահ եմ, որ պատերազմական իրավիճակը գոնե հոգեբանական ձևով ազդեցություն է ունեցել էմոցիաները և ճնշումները բարձրացնելու համար։ Բայց մենք մեր դիրքերը պաշտապանում ենք, հայ գաղութի տղաները 230 օրից ավելի պահակություն են անում այնտեղ, բայց դեռ շարունակվում են այս հարձակումները։ Հարձակումների պատճառով ոստիկանությունն էլ արդեն որոշ դեպքերում մտել է մեր հող, դա նորություն է հայ գաղութի համար, բայց կարողացանք մեր դիրքերն ամուր պահել։

Հուսով ենք, որ այս պատերազմի ճնշման արդյունքում վերաբնակիչներն ավելի չեն զայրանա։ Տարիներ առաջ հայ վարդապետների ուղղությամբ թքելու հարցերն են միշտ առկա, հիմա էլ «Կովերի պարտեզի» հարցն է լրջորեն մեզ վտանգի տակ դրել։ Երբ որ ժողովուրդը, զինվորականները, ոստիկանությունն արդեն զայրացած են պատերազմի պատճառով, այդ վախը միշտ կա, որ էսկալացիա կլինի։

2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։

telegram
Tags: Գառնիկ ՔերքոնյանԵրուսաղեմԵրուսաղեմի հայ համայնքԿովերի պարտեզՀայկական թաղամաս

Հարակից հրապարակումներ

Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35

Վրաստանի կառավարությունն ԱՄՆ-ին ազդակ է հղել երկկողմ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին և արդեն ստացել է պատասխան, թե ինչ քայլեր են...

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00

Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսի՝ առավել հայտնի որպես Փի Դիդի, դեմ սեռական բռնության նոր մեղադրանքները,...

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։ Ըստ աղբյուրի՝ Քուվեյթի...

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական ռազմածովային բազային

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

03 Հունիս 2026 11:35

Իրանն ու ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել տարածաշրջանում՝ հրադադարի շուրջ բանակցությունների փաստացի դադարեցման ֆոնին, հայտնում է The Guardian-ը։ ԱՄՆ կենտրոնական...

ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կրիպտոբորսայի նկատմամբ

03 Հունիս 2026 11:21

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Nobitex-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնել են գերատեսչությունից։ Ըստ նախարարության՝ Nobitex-ն...

США захватили иранский танкер у Ормузского пролива: Тегеран пообещал ответ

ԱՄՆ ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 122 նավ

03 Հունիս 2026 00:59

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ կապված 122...

Load More
Xosum
  • Լուրեր
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը արտահանմամ խնդիրների լուծման պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը արտահանմամ խնդիրների լուծման պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28

Read moreDetails
Կառավարության նիստ (ուղիղ)
Քաղաքականություն

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ