• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 12:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մարզերում գործազրկությունը 30-40%-ի է հասնում․ «Ուժեղ Հայաստանի» անդամ

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Տնտեսություն, Քաղաքականություն,
06 Ապրիլ 2026 18:07
ShareShareShare
telegram

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանն անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ գործընթացներին, ներդրումային միջավայրին, էներգետիկ ոլորտի զարգացումներին և հնարավոր տնտեսական հետևանքներին։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացը քաղաքական բնույթ ունի, իսկ ժամանակավոր կառավարման ընթացքում իրականացվող քայլերը չեն բխում ոլորտային տրամաբանությունից։ Կուսակցության անդամը նշել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մասնաճյուղերում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, ինչպես նաև ՔՊ-ի հետ փոխկապակցված մարդկանց է նշանակում։

«ՀԷՑ-ը նախընտրական կառույց է դարձել»,- հավելել է նա՝ նկատի ունենալով առաջիկա ԱԺ ընտրություններն ու այդ նշանակումների հնարավոր ազդեցությունը կառույցում։

Կադարյանը նաև ընդգծել է, որ այսպիսի գործընթացները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ներդրումային միջավայրի վրա։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացները նաև նվազեցնում են ներդրումների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում։

«Եթե մոտավորապես միլիարդանոց ընկերությունն այսպես կոպիտ ձևով խլվում է, չեմ կարծում, որ աշխարհում լինի մի կորպորացիա կամ պետություն, որը կփորձի ներդրում անել Հայաստանում»,- ասել է նա։

Կադարյանի գնահատմամբ՝ ներդրողների մոտ արդեն ձևավորվել են Հայաստանի նկատմամբ ռիսկեր։

«Եթե այսօր հնարավոր է բիզնեսը վերցնել այս կամ այն հիմքով, ապա վաղը նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած ներդրողի հետ»,- նշել է Կադարյանը՝ հավելելով, որ նման մտահոգություններ ունեն տարբեր երկրներից ներդրողները՝ եվրոպական, ամերիկյան, չինական։

Կադարյանն անդրադարձել է նաև հնարավոր միջազգային իրավական հետևանքներին՝ հիշեցնելով, որ արդեն կա Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործ։

«Հայցագինը 500 մլն դոլարից ավելի է, և պարտվելու դեպքում Հայաստանը կարող է վճարել այդ գումարը»,- նշել է նա։

Կադարյանն ընդգծել է, որ վերջնական գումարը կարող է փոփոխվել դատական գործընթացի ավարտին։

«Խնդիրը միայն մեկ ընկերության մասին չէ, այլ ամբողջ համակարգի և երկրի ներդրումային միջավայրի»,- շեշտել է նա։

Կադարյանը նաև նշել է, որ Հայաստանի շուկան փոքր է երկրորդ բաշխիչ ընկերության ստեղծման համար։

«Շուկան այնքան փոքր է, որ երկրորդ ՀԷՑ ստեղծելը պարզապես չի արդարանալու»,- ընդգծել է նա՝ նկատելով, որ սա հեռահաղորդակցության շուկա չէ, որտեղ հնարավոր է մի քանի օպերատորի գործունեություն։

Կադարյանը խոսել է նաև պարենային անվտանգության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար դա ռազմավարական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ արտաքին կախվածության բարձր մակարդակը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի համար, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրությունը և նվազեցնել ներմուծման կախվածությունը։

«Պարենային անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլև ազգային անվտանգության բաղադրիչ է։ Իշխանությունը, սակայն, պարենային անվտանգության քայլեր չի իրականացնում»,- հավելել է Կադարյանը։

Անդրադառնալով անասնապահությանը՝ Կադարյանը նշել է, որ ոլորտը Հայաստանում ունի մեծ ներուժ, սակայն այն ամբողջությամբ չի օգտագործվում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պետական աջակցության ծրագրերի վերանայում և արտադրության խթանում, որպեսզի հնարավոր լինի ավելացնել տեղական մսի և կաթնամթերքի արտադրությունը։

Նա ընդգծել է, որ անասնապահության զարգացումը կարող է էական դեր ունենալ պարենային անվտանգության ապահովման գործում՝ նվազեցնելով ներմուծման կախվածությունը և ապահովելով ներքին պահանջարկի բավարարումը։

Կադարյանը նաև հայտարարել է, որ գործազրկության ցուցանիշները, որոնք հրապարակվում են պաշտոնական վիճակագրությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ կուսակցության անդամների մարզային այցերը ցույց են տալիս, որ գործազրկությունը, մասնավորապես, մարզերում նույնիսկ 30-40%-ի է հասնում։

Կադարյանն անդրադարձել է նաև տեքստիլ արդյունաբերությանը՝ ընդգծելով, որ ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի մարդկային ռեսուրս և փորձ, սակայն ոլորտը չի օգտագործվում ամբողջ ներուժով։

Նա նշել է, որ անհրաժեշտ է խթանել տեղական արտադրությունը և ստեղծել պայմաններ, որպեսզի հայկական տեքստիլը կարողանա մրցունակ լինել արտաքին շուկաներում։

«Մենք ունենք թեթև արդյունաբերությունը զարգացնելու ներուժ, սակայն դրա համար պետք է հստակ պետական քաղաքականություն»,- ասել է նա։

Կադարյանի գնահատմամբ՝ տեքստիլ ոլորտի զարգացումը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և գործազրկության նվազմանը՝ հատկապես մարզերում։ Նրա խոսքով՝ սա այն ուղղություններից է, որտեղ ճիշտ կառավարման և ներդրումների դեպքում հնարավոր է արագ արդյունք ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: Խոսում ենք գլխավորի մասինՀայաստանի էլեկտրական ցանցերՀարկերՀԷՑՈւժեղ ՀայաստանՌոբերտ Կադարյանտնտեսություն

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

Load More
Xosum
  • Լուրեր
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении
Իրավունք

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Օ․ Ք․» ՍՊԸ զվարճանքի և ժամանցի կենտրոնում (խաղատանը)...

Read moreDetails
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ