ՀՀ կառավարությունը հուլիսի 31-ի նիստին հաստատել է «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել էր 2024թ․ դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում։
Այն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, միության մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։
Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ-ի և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում, անդամ պետությունների և երրորդ կողմի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան միության մաքսային տարածքով և այլն:





































