Հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան թույլատրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռոսսելխոզնադզորի» համատեղ ստուգումների արդյունքում, հայտնել է հայկական կարգավորողի մամուլի ծառայությունը:
Մայիսի 21-27-ը ձկնաբուծական չորս ձեռնարկությունում իրականացված ստուգումների արդյունքում տեսչությունները թույլատրել են «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:
Միևնույն ժամանա՝, մյուս երկու ընկերության, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:
Ապրիլի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը։ Հիմնավորումը ջրի մեջ հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցումն էր։
ՌԴ-ն սահմանափակել է նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 20-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը՝ ՌԴ սահմանված պահանջներին։






































