Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրին։
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը թանկացման հնարավոր սցենարի մասին է։
Ըստ թերթի աղբյուրի՝ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից է ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպային և Հայաստանին վաճառվող գազի գինն էական տարբերություն ունի։ Ըստ նրա՝ Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց գազի գինը գերազանցում է 600 դոլարը, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով։
Կարդացեք նաև՝





































