«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 2026 թվականի հաղթող է դարձել Բուլղարիան ներկայացնող երգչուհի Դարինա Յոտովան (DARA)։
Հոբելյանական՝ 70-րդ մրցույթի եզրափակիչը կայացել է շաբաթ օրը՝ Վիեննայի «Վիներ-Շտադթհալե» մարզադաշտում։
Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով DARA-ն եզրափակչում հավաքել է 516 միավոր։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Իսրայելը ներկայացնող Նոամ Բետտանը՝ 343 միավորով։
Քվեարկության արդյունքներով երրորդ տեղն զբաղեցրել է Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կապիտենեսկուն՝ 296 միավորով։
Մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող Սիմոնը չէր անցել «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ։



























