Իրավապահները ձերբակալել են Աբովյան քաղաքի 24-ամյա բնակիչ Սարգիս Զեյնալյանի սպանության մեջ կասկածվող եղբայրներին, հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցը: Նրանք կասկածվում են նոյեմբերի 10-ին Աբովյանի կենտրոնում խուլիգանական դրդումներով կատարված սպանության մեջ։
Միջադեպի հետևանքով երկու տղամարդ վնասվածքներ էր ստացել, որոնցից մեկը՝ 24-ամյա Զեյնալյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեն գործ էր հարուցել «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» և «խուլիգանություն» հոդվածներով: Նախաքննության շրջանակներում նշանակվել էին դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:




































