Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից ընդդիմադիր հայացքների համար ներկայիս իշխանությունների կառավարման ժամանակ հեռացվել է 40 դասախոս, գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ խոսքն առաջնակարգ դասախոսների մասին է։
««Քաղացիական պայմանագրից» արձագանքում են, որ երկրում գործարաններ կառուցելով, շրջաններում աշխատատեղեր ստեղծելով իրենք չեն զբաղվում, որովհետև ուշադրություն՝ նրանք զբաղվում են կրթությամբ: Գիտե՞ք՝ քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել, օրինակ, Բրյուսովի համալսարանից՝ ընդդիմադիր հայացքների համար, երկո՞ւ, երե՞ք․․․ 40 դասախոս»,- գրել է Կարապետյանը։
Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում: «Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝




































