Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցը 2026-2027 ուսումնական տարվանից սկսած՝ առաջին կուրսի ուսանողներին կարգելի դասերի ընթացքում օգտվել արհեստական բանականության գործիքներից՝ արգելելով նոութբուքների, սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը, հայտնում է The Independent-ը։
Որոշումը համալսարանի՝ ԱԲ-ի ազդեցության նկատմամբ ավելի դիմակայուն կրթական համակարգ ձևավորելու ռազմավարության մաս է։ Բուհում նշել են, որ ուսանողները պետք է սովորեն քննադատաբար, ռազմավարական և ինքնուրույն մտածել՝ առանց արհեստական բանականության վրա հենվելու։
Քննությունները նույնպես կանցկացվեն լսարաններում՝ առանց ինտերնետի, էլեկտրոնային ֆայլերի և հավելվածների հասանելիության։ Միաժամանակ, ուսումնական ծրագիրը նախատեսում է ուսանողներին սովորեցնել ԱԲ-ն կիրառել պատասխանատու և էթիկական ձևով։
Համալսարանում նշել են, որ սահմանափակումները կարող են հետագայում վերանայվել՝ տեխնոլոգիաների և իրավաբանական մասնագիտության զարգացմանը զուգահեռ։






































