«Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ըստ հրապարակման՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված օլիմպիադային մասնակցել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։
Նշվում է, որ Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադան, որը համարվում է միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես, անցկացվել է երեք փուլով` գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն, ըստ կարգի, անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։






































