Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաջորդ կիրակի՝ նոյեմբերի 16-ին, կմասնակցի Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։
Վարչապետը նշել է, որ «Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և բարոյական նորացման օրակարգը բարեհաջող ընթացք ունի»։
Նոյեմբերի 9-ին Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել էր Տեր Թադե Թախմազյանի կողմից մատուցվող պատարագին։
Մայր Աթոռը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ քահանայի հարցն ընդգրկված է ՀԱԵ կարգապահական հանձնաժողովի օրակարգում: Պատարագին ներկա էր նաև Տավուշի թեմի՝ կարգալույծ հռչակված քահանա Տարոն Հունանյանը, ով նույնպես հրապարակավ աջակցություն էր հայտնել մեկ այլ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին: Փաշինյանը նախկինում արդեն երկու անգամ մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ Ասատրյանի մատուցած ծեսին:



































