Իշխանության կամավոր փոփոխությունը ժողովրդավարական պետության զարգացման երաշխիք է, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է հետևի ԱՄՆ նախագահների փորձին:
Ըստ Կարապետյանի՝ եթե հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ լուրջ, կայուն պետություն, ապա պետք է հասկանա, որ երկրի ղեկավարը չպետք է ձգտի պահպանել իշխանությունը մինչև «բանը բանից անցնի»: Հակառակ դեպքում՝ Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել իր ինստիտուցիոնալ հիմքերը:
«Իշխանության փոփոխություններն են գարանտը զարգացող նորմալ ժողովրդավար երկրի, իսկ ժողովրդավար երկիրն էլ գարանտն է զարգացող տնտեսության»,- ասել է նա:
Շարժման համակարգողը հիշեցրել է Միացյալ Նահանգներում իշխանության կամավոր փոխանցման պատմական օրինակը՝ նախագահ Ջոն Ադամսից Թոմաս Ջեֆերսոնին, այն ժամանակ, երբ նման պրակտիկա դեռևս գոյություն չուներ: Այդ ժամանակ շատերը կարծում էին, որ Ադամսը կփորձի պահպանել ազդեցությունը և պահել իշխանությունը՝ երկիրը վերածելով միանձնյա կառավարման պետության, նշել է Կարապետյանը:
Սակայն այս քայլը, ընդգծել է «Մեր ձևով» շարժման համակարգողը, նպաստել է ամերիկյան հասարակության ներքին հակասությունների հաղթահարմանը, և Միացյալ Նահանգները դարձրել առաջին երկիրը, որտեղ պետության ղեկավարն ընտրվել է ինստիտուցիոնալացված ընթացակարգերով:
ԱՄՆ-ում գտնվող Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որը կհեռարձակվի հաջորդ շաբաթ։
Մանրամասները՝ տեսանյութում։




































