Նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում («Երևան Սիթի»-խմբ․) հրդեհ է բռնկվել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Հրդեհի ահազանգը ծառայությունն ստացել է ժամը 11։08-ին։
Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ հրդեհ է բռնկվել նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում, որը մեկուսացվել է ժամը 11։31-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Նյութը թարմացվել է 11։52-ին։






































