Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` սահմանել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- ասվում է որոշման մեջ:





































