ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով` Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ Բաբայանը նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:



































