Գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Բաբայանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 16-ին։ Մինչ այդ՝ 2012-2020 թվականներին, նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։





































