Սպիտակ-Արջուտ հատվածում բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 30-ին, չվերահսկվող գծանցում։
«Ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց»,- հայտնել են ՀԿԵ-ից։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենային։




































