Դատարանը Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը և 20 մլն դրամի գրավը, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից մանրամասնել են, որ համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ կապ չունեցող այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ նա խոստովանական ցուցմունք է տվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 17-ին ձերբակալել էր մանկավարժական համալսարանի ռեկտորին և պրոռեկտորին «համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու» կասկածանքով:






































