Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ 4 մեքենա է բախվել, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ ավտոբուսի ուղևորները վթարի հետևանքով չեն տուժել։
«Թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter-ին, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda-ին։ Վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda Accord-ին։ Հարվածի արդյունքում ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված Toyota-ն»,- հայտնել է լրատվամիջոցը:




































