Հայաստանը ներառվել է աշխարհի՝ ամենացածր սովի մակարդակ ունեցող 25 երկրների թվում՝ ըստ 2025 թվականի Գլոբալ սովի ցուցանիշի (Global Hunger Index) տվյալների։
Երկիրն ստացել է 5-ից ցածր միավոր, ինչը համապատասխանում է «ցածր սովի մակարդակի» կատեգորիային։ Այսպիսի արդյունք ունեցող պետություններն առանձին չեն դասակարգվում, այլ համատեղ զբաղեցնում են 1-25-րդ հորիզոնականները՝ 123 երկրների շարքում, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան ինդեքսի հաշվարկի համար։ Նրանց միջև տարբերությունը նվազագույն է։
Զեկույցի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 2,5%-ը տառապում է թերսնմամբ, մանկական մահացությունը կազմում է մոտ 1%։
Գլոբալ սովի ցուցանիշը հաշվարկվում է չորս ցուցանիշների հիման վրա՝
-
բնակչության այն մասի տոկոսը, որն ընդունում է անբավարար քանակությամբ կալորիաներ,
-
երեխաների աճի հետաձգման մակարդակը,
-
երեխաների սպառման սովի մակարդակը,
-
մանկական մահացության մակարդակը։
Գնահատումը կատարվում է 100 միավորանոց սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է սովի բացակայություն, իսկ 100-ը՝ դրա ծայրահեղ բարձր մակարդակ։
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում սովի մակարդակը մնում է կայուն ցածր, ինչը ՀՀ-ն դասում է աշխարհի առավել բարեկեցիկ երկրների շարքին։





































