Հայուհի Սոֆիա Ներսիսյանը հաղթել է Ուկրաինայի «Մանկական Եվրատեսիլ 2025» ազգային ընտրությունում և կներկայացնի երկիրը միջազգային մրցույթում, հայտնել են մրցույթի պաշտոնական կայքում։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայուհին հանդես կգա Motanka երգով։ Այն ներշնչված է ուկրաինական ամենահին և խորհրդանշական տիկնիկներից մեկով։ Ըստ լեգենդի՝ «մոտանկա» տիկնիկի թելերն սկսում են շողալ, երբ երեխային վտանգ է սպառնում՝ խորհրդանշելով պաշտպանություն և հույս ուկրաինացի երեխաների համար։
Սոֆիան ազգային մրցույթում հավաքել է 11 միավոր․ 6-ը՝ հանրային քվեարկությամբ, 5-ը՝ ժյուրիի կողմից։ Նա ժյուրիի գնահատմամբ երկրորդ տեղում էր, սակայն հանդիսատեսի աջակցությամբ հաղթող է դարձել։
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթին կմասնակցի 18 երկիր։ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրել էր Լեո Մկրտչյանը՝ Cosmic Friend երգով զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։






































