Թբիլիսիի կենտրոնում այսօր երեկոյան վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները, մեկնարկել է ընդդիմության երթը։ Շուրջ 2000 մարդուց բաղկացած խումբը քայլում է Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայով, դեպքի վայրից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցները Վերե այգուց շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Նրանց ձեռքին Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ և Ուկրաինայի դրոշներն են։ Բողոքի ակցիայի վայրի մոտակայքում ոստիկանություն չկա։
Վրաստանի 64 քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 4-ի երեկոյան փորձել էին ներխուժել նախագահի պալատ՝ «իշխանությունը ժողովրդին» փոխանցելու նպատակով։ Արդյունքում՝ տուժել էր 14 ոստիկան։ Ցուցարարների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել իշխանությունը տապալելու փորձի հոդվածով։




































