Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի հետ կապված խնդրահարույց հարցերը կլուծվեն, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի միջև շփումները լիովին չեն ընդհատվել՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։
Պուտինն ու Ալիևը հանդիպել էին Դուշանբեում հոկտեմբերի 9-ին: Պուտինն Ալիևին տեղեկացրել էր AZAL ինքնաթիռի վթարի պատճառների մասին:
Պուտինը և Ալիևը զրուցել էին նաև սեպտեմբերի 3-ին՝ Պեկինում։ Հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան խնդիրներ, բայց երկրների հարաբերությունների զարգացման փոխադարձ շահագրգռվածությունն «ամեն ինչ իր տեղը կդնի»։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։






































