Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների ու ջրհեղեղների հետևանքով Նեպալում առնվազն 47 մարդ է զոհվել, հայտնել է Reuters-ը։
Միայն Իլամ շրջանում սողանքների հետևանքով 35 մարդ է զոհվել, 9 մարդ անհետ կորել է։ Երեք մարդ զոհվել է կայծակի հարվածից։
Նշվում է, որ անհետ կորածների որոնման աշխատանքները շարունակվում են, իշխանությունները բարձր պատրաստվածության ռեժիմ են սահմանել ավելի քան մեկ տասնյակ շրջաններում։





































