Գազայի հատվածում ներկայումս գործում է 14-ից քիչ հիվանդանոց, և դրանցից ոչ մեկը լիովին չի գործում, հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիք Պիպերկորնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս 36 հիվանդանոցից 12-ը կամ 13-ը մասնակիորեն է գործում։ Դրանցից ոչ մեկը լիարժեք չի գործում՝ չնայած ԱՀԿ-ի ջանքերին»,- ասել է նա։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 66 000 պաղեստինցի, իսկ ավելի քան 168 000-ը՝ վիրավորվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսելու: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան, այնուհետև մեկնարկել էր ցամաքային հարձակումը Գազա քաղաքի խորքերը: Հոկտեմբերի 1-ին Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ոք, ով դեռ չի լքել Գազան, կհամարվի ահաբեկիչ։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին ներկայացրել էր Գազայի պատերազմը կարգավորող ծրագիրը, որով առաջարկում է Գազայի հատվածը փոխանցել արտաքին կառավարմանը՝ անցումային ժամանակահատվածով:






































