ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար՝ տուգանելով ընդհանուր 20 միլիոն դրամի չափով, տեղեկացրել են ՀԾԿՀ-ից։
Հայտարարության համաձայն՝ առաջին խախտման դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի պահպանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետը՝ խախտելով 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկը։
Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ՝ խախտելով կանոնների 164-րդ կետը։
ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամ գումարի չափով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Երևանում ջրամատակարարման, ջրի հետ կապված բնակիչների ահազանգերը և վստահեցրել, որ կառավարությունում զբաղվում են այդ հարցով։




































