Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Armenia Today-ին մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման, ջրի հետ կապված բնակիչների ահազանգերը և վստահեցրել, որ կառավարությունում զբաղվում են այդ հարցով։
«Մանավանդ այս ամիսներին ես միանշանակ համաձայն եմ բոլոր այն երևանցների դժգոհության և մտահոգության հետ»,- նշել է Ավինյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օրինակով չե՞ն պատրաստվում «Վեոլիա Ջուր» ընկերությունում նույնպես ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Քաղաքապետի խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, Ջրային կոմիտեի գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ իրավիճակի շուրջ։
«Այդուհանդերձ, կարծում եմ, որ մեզ արդեն լուծումներ են պետք։ Գիտեմ, որ կառավարությունը՝ փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է այդ հարցով։ Հույս ունեմ, որ այդ լուծումներն օր առաջ կհասունան և կիրականացվեն, քանի որ իրավիճակը գնալով ավելի է սրվում»,- հավելել է քաղաքապետը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ՀԷՑ ընկերության պետականացմանը միտված օրենքները։
Կարդացեք նաև՝



































