Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան ազատել է իր գործակալին, երբ նա նամակ է ստորագրել, որով կոչ է արել հանել Պաղեստինին աջակցող իռլանդական ռեփ խումբ Kneecap-ին Glastonbury հուլիսյան փառատոնից, գրում է Aljazeera-ն:
Փառատոնի նախօրեին երաժշտական ոլորտի որոշ մասնագետներ և արտիստներ ստորագրել էին գաղտնի նամակ, որն ուղարկվել էր փառատոնի հիմնադիր Մայքլ Էվիսին՝ խմբին հեռացնելու պահանջով։
Նամակը երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների կողմից քննադատության էր արժանացել, իսկ Kneecap-ը, ի վերջո, ելույթ էր ունեցել։
Նամակի ստորագրողների թվում էր Դուա Լիպայի գործակալ Դեյվիդ Լևին՝ WME տաղանդային գործակալությունից։
The Mail on Sunday-ի տեղեկություններով՝ երաժշտական ոլորտի աղբյուրի փոխանցմամբ՝ Լևիին հեռացնելու որոշումը պայմանավորված է նրա և Դուա Լիպայի պաղեստինյան կողմնակից դիրքորոշումների «սխալ համընկնմամբ»։
«Նա դիտարկում է նրան որպես Գազայի պատերազմին աջակցող անձ, ինչպես նաև պաղեստինցիների հանդեպ անօրինական վերաբերմունքի կողմնակից, ինչը հստակ արտահայտվել է ստորագրած նամակով, որն ուղարկվել է Մայքլ Էվիսին»,- ասել է անանուն աղբյուրը The Mail-ին։
Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներ պաշտոնապես ճանաչել էին Պաղեստին պետությունը:






































