Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչման մասին, հայտնում է Le Figaro-ն։
«Ժամանակը եկել է։ Հետևաբար, հավատարիմ լինելով Մերձավոր Արևելքում իմ երկրի պատմական հանձնառությանը՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղություն հաստատելու համար հայտարարում եմ, որ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստին պետությունը»,- ասել Մակրոնը։
2024-ի հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինը։
Սեպտեմբերի 22-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի 153 անդամ պետություն, ինչպես նաև Վատիկանը, ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ Ֆրանսիայից բացի, ցուցակին վերջինը միացել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։






































