Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բենզալցակայանի պահեստ, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Նշվում է, որ պայթյունի մասին ահազանգն ստացվել է ժամը 19։37-ին, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ գերատեսչության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին:
Նախարարությունն ավելի ուշ հավելել է, որ պայթյունի վայրից 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։






































