Ռուսաստանի համար շարունակում է նախընտրելի մնալ Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շարունակում ենք հայտարարել, որ մեզ համար նախընտրելի է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, համոզմունք էր հայտնել, որ նման հանդիպում դժվար թե ստացվի:






































