Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Մադրիդում «Վուելտա Իսպանիա» հեծանվային մրցավազքի եզրափակիչ փուլում անկարգություններ հրահրած պաղեստինամետ ցուցարարներին ցրելու համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցուցարարները մետաղական արգելապատնեշներ և աղբամաններ են տարել փողոց՝ փակելով անցումը: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և փորձել ՝ ցրել ամբոխը: Ցուցարարներն իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նետել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ ջրի շշեր և աղբ:






































